Օր 1.
Ժամանում Երևան. Տեղափոխում հյուրանոց.
Օրվա երկրորդ կես
Շրջայց Երևանում
Վերջերս իր 2800-ամյակը նշած Հայաստանի մայրաքաղաքով ճանապարհորդությունը կսկսվի նրա աշխարհագրական կենտրոնից` Հանրապետության հրապարակից։ Այնուհետև կայցելենք կայարանամերձ հրապարակ, որտեղ գտնվում է Երևանի խորհրդանիշներից մեկը` հայկական էպոսի հերոս Սասունցի Դավիթին նվիրված հուշարձանը։ Այնուհետև, անցնելով Օղակաձև զբոսայգու կողքով, կբարձրանանք Հաղթանակի զբոսայգի, որտեղից բացվում է քաղաքի և բիբլիական Արարատի հետաքրքիր համայնապատկերային տեսարանը: Այնուհետև սպասվում է զբոսանք Երևանի բաց երկնքի տակ գտնվող Կասկադ-թանգարանով, ապա ՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայով, կտեսնենք Երևանի քաղաքապետարանը, Մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդի բլրի վրա և կեզրափակենք էքսկուրսիան Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ գտնվող Թատերական հրապարակում: Այստեղ են գտնվում նաև Կարապի լիճը և հայտնի հայ մշակույթի ներկայացուցիչների ՝ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի հուշարձանները:
Ողջույնի ընթրիք
Օր 2. (10:00 ~ 17:00)
Օրվա առաջին կես
Երևան - Գառնու ամրոց - Գեղարդի վանք
Առաջարկում ենք ճամփորդել ոչ միայն տարածության այլև ժամանակի մեջ` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն` Արևի աստծո հեթանոսական տաճարից մինչև Գեղարդավանք, որի անվանումը գալիս է Լոնգինի Գեղարդից: Հենց այդ նիզակով է հռոմեական հարյուրապետը խոցել Հիսուս Քրիստոսի մարմինը խաչի վրա, իսկ նրա ծայրը, ի թիվս բազմաթիվ այլ մասունքների, առաքյալ Թադեոսի կողմից բերվել է Հայաստան: Երկար ժամանակ այս սուրբ մասունքը պահվել է Գեղարդի վանական համալիրում, իսկ այժմ այն կարելի է տեսնել Էջմիածնի թանգարանում:
Օրվա երկրորդ կես | Ճաշ
Սևանա լիճ - Երևան
Հաջորդը Հայաստանի մարգարիտն է` Սևանա լիճը։ Գալ Հայաստան և չլինել Սևանում, չհիանալ նրա գեղեցկությամբ, չբարձրանալ Սևանի թերակղզու գագաթին գտնվող եկեղեցիներ, չլվացվել լճի ջրով, չփորձել ածուխի վրա պատրաստված սևանյան ձուկը և խեցգետնի վզից պատրաստված Լուլա-քյաբաբը, առնվազն հանցանք է: Ավելորդ չի լինի նշել, որ Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև Երկիր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, որը քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակի լճին։
Օր 3. (10:00 ~ 17:00)
Օրվա առաջին կես
Երևան - Էջմիածնի Մայր Տաճար - Սբ. Հռիփսիմե - Սբ. Գայանե եկեղեցիներ
Հայաստանի ամենանշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից մեկի` Վաղարշապատի սրտում, ինչպես Վատիկանն է Հռոմի կենտրոնում, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն ոչ միայն հայերի հոգևոր մայրաքաղաքն է, այլև աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին։ Ինչպես հայտնի է, 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն, և հենց նույն թվականին էլ Տրդատ 3-րդ թագավորի օրոք դրվեց տաճարի հիմքի առաջին քարը։
Օրվա երկրորդ կես | Ճաշ
Խոր Վիրապ - Երևան
Պատահական չէ, որ Խոր Վիրապ վանքը («խորը բանտ») համարվում է Հայաստանում ամենակարևոր սրբավայրերից մեկը. չէ՞ որ հենց այստեղ գտնվող բանտում 14 տարի շարունակ տանջվում էր մեր երկիրը մկրտած Գրիգոր Լուսավորիչը։ Հենց այստեղ է, որ հավատքի և իր աղոթքի ուժով նա կարողացավ դիմակայել մահվանը, իսկ հետո Հայաստանին «նոր կյանք» նվիրեց. այդպես կոչեցին 301 թվականից հետո քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը։ Հարկ է նաև նշել, որ Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հայաստանի խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը, քանի որ Խոր Վիրապը վերջինիս ամենամոտ կետն է ՝ ընդամենը 7 կմ։
Օր 4. (10:00 ~ 11:30)
Օրվա առաջին կես
Երևանի Կոնյակի Գործարան (Ընկերությունը իրավունք է վերապահում տեղափոխել շրջագայությունը)
Սուզվել հայկական կոնյակագործության մեջ, փորձել ազնիվ խմիչքի մի քանի տեսակներ, նվիրվել արհեստի գաղտնիքներին, հանդիպել հրեշտակների հետ Երևանի կենտրոնում, հետաքրքիր բաներ իմանալ Ստալինի և Չերչիլի գաղտնի կապի մասին, այն մասին, թե ինչպես է պատրաստվում կոշերային կոնյակը, լսել Էրիվանյան ամրոցի վերածնունդը, անվանական տակառների, կենացների և շատ այլ բաների մասին անհնար կլինի առանց Երևանի կոնյակի գործարան այցելության: Հենց այստեղ է, որ կոնյակը ոչ թե խմում, այլ վայելում են: Միգու՞ցե ֆրանսերեն`շոկոլադով, ռուսերե՞ն` կիտրոնով թե՞ հայերեն` սառը քաղցր դեղձով: Հիշեք, ինչպես ասում էր Մաքսիմ Գորկին «Գուցե շատ ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը քան դուրս գալ «Արարատ» գործարանի նկուղներից»։
Օրվա երկրորդ կես
Խորհուրդ ենք տալիս այցելել Վերնիսաժ և Կենտրոնական շուկա (Վերնիսաժը բաց է ամեն օր, բայց միայն մի փոքր մասն է աշխատում։ Հիմնական մասը աշխատում է շաբաթ-կիրակի):
Տեղափոխում օդանավակայան.
Օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան տրանսֆերները կկազմակերպվեն ցանկացած թռիչքի համար՝ առանց լրացուցիչ վճարի։
Սննդի վայրերի ընտրությունը մանրակրկիտ մտածված է, որպեսզի դուք կարողանաք ոչ միայն լավ սնվել, այլև հանգստանալ ճանապարհից։
Граждане следующих государств владеющие проездными документами могут обращаться для получения въездной визы в Республику Армения только в дипломатические представительства и консульские учреждения и только на основании приглашения :
Алжир, Ангола, Афганистан, Бангладеш, Бенин, Боствана ,БуркинаФасо, Бурунди, Вьетнам, Габон, Гамбия, Гана, Гвинея-Бисау, Джибути, Замби, Зимбабве, КабоВерде, Камеруна, Кения, Код-д-Ивуар, Коморские-Острова,Конго, Демократическая Республика Конго, Лесото, Либерия, Ливия, Маврикий, Мавритания, Мадагаскар, Малави, Мали, Марокко, Мауритиус, Мозамбик, Намибия, Непал, Нигерия, Пакистан, Палестина, Руанда,.Сан-Томе и Принсипи, Саудовская Аравия, Свазиленд, Остров Святой Елены, Сейшельские Острова, Сенегал, Сиера Леоне, Сирия, Сомали, Судан, Танзания, Того, Тунис, Уганда, Центральноафриканская Республика, Чад, Шри Ланка, Экваториальная Гвинея, Эритрея, Эфиия, Южный Судан.
Армяне, которые являются гражданами этих стран могут получить визу без приглашения на погранично-пропускных пунктах.
Иностранцы, которые могут въезжать в Армению только по приглашению, не могут получить армянские визы по прибытию в страну.
Граждане Китая, Египта, Индии и Сирии могут получить въездную визу в Армению в дипломатических представительствах или консульских учреждениях Армении без приглашения.