Հայաստանը Օգոստոսին՝ 6 օրում

Ամրագրումը առցանց:.

Վճարման տարբերակները
Մեր առավելությունները
  • — Աշխատում ենք 05.05.05-ից
  • — Պատասխանում ենք արագ
  • — Երաշխավորում ենք գումարի վերադարձ
  • — Հոգատարություն և անվտանգություն
  • — Աշխատանքային գործընթացի ցուցադրում
  • — Լավագույն գին
Երաշխիք և վերադարձ
Եթե պլանները փոխվել են և չեք պատրաստվում օգտվել մեր ծառայություններից, բայց արդեն վճարել եք, անհանգստանալու կարիք չկա, մենք կվերադարձնենք ձեզ  գումարը ամբողջությամբ։
Նկարագիր

Օր 1.

Ժամանում Երևան - Տեղափոխում հյուրանոց

Օրվա երկրորդ կես

Ազատ ժամանակ

-------------------------------------

Օր 2. (10:00 ~ 16:00)

Օրվա առաջին կես

Երևանի Կոնյակի Գործարան - Երևան Սիթի Տուր

(Ընկերությունը իրավունք է վերապահում տեղափոխել տուրը) Սուզվել հայկական կոնյակագործության մեջ, փորձել ազնիվ խմիչքի մի քանի տեսակներ, նվիրվել արհեստի գաղտնիքներին, հանդիպել հրեշտակների հետ Երևանի կենտրոնում, հետաքրքիր բաներ իմանալ Ստալինի և Չերչիլի գաղտնի կապի մասին, այն մասին, թե ինչպես է պատրաստվում կոշերային կոնյակը, լսել Էրիվանյան ամրոցի վերածնունդը, անվանական տակառների, կենացների և շատ այլ բաների մասին անհնար կլինի առանց Երևանի կոնյակի գործարան այցելության: Հենց այստեղ է, որ կոնյակը ոչ թե խմում, այլ վայելում են: Միգու՞ցե ֆրանսերեն`շոկոլադով, ռուսերե՞ն` կիտրոնով թե՞ հայերեն` սառը քաղցր դեղձով: Հիշեք, ինչպես ասում էր Մաքսիմ Գորկին «Գուցե շատ ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը քան դուրս գալ «Արարատ» գործարանի նկուղներից»։

Վերջերս իր 2800-ամյակը նշած Հայաստանի մայրաքաղաքով ճանապարհորդությունը կսկսվի նրա աշխարհագրական կենտրոնից` Հանրապետության հրապարակից։ Այնուհետև կայցելենք կայարանամերձ հրապարակ, որտեղ գտնվում է Երևանի խորհրդանիշներից մեկը` հայկական էպոսի հերոս Սասունցի Դավիթին նվիրված հուշարձանը։ Այնուհետև, անցնելով Օղակաձև զբոսայգու կողքով, կբարձրանանք Հաղթանակի զբոսայգի, որտեղից բացվում է քաղաքի և բիբլիական Արարատի հետաքրքիր համայնապատկերային տեսարանը: 

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Մատենադարան

(Ընկերությունը իրավունք է վերապահում տեղափոխել տուրը) «Մատենադարան» բառը հայերենից թարգմանաբար նշանակում է «ձեռագրերի պահոց»։ Այս հավաքածուի ստեղծման սկիզբը թվագրվում է 5-րդ դարին և կապված է հայոց գրերի հայր Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։ Նրա պատվին է անվանակոչվել պողոտամն, որի վերջում գտնվում է Մատենադարանի թանգարանը։ Այն հանդիսանում է աշխարհում ձեռագրերի խոշորագույն պահոցներից մեկը և հնագույն հայկական ձեռագրերի ամենախոշոր պահոցը։ Այս եզակի թանգարանի ֆոնդերն ունեն ավելի քան 17 հազար հին ձեռագրեր և ավելի քան 100 հազար հին արխիվային փաստաթղթերի հայերեն, ռուսերեն, եբրայերեն, լատիներեն, արաբերեն, սիրիերեն, հունարեն, վրացերեն, հնդկերեն, ճապոներեն, պարսկերեն և այլ տարբերակները:

-------------------------------------

Օր 3. (10:00 ~ 17:00)

Օրվա առաջին կես

Երևան - Էջմիածնի Մայր Տաճար - Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Հայաստանի ամենանշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից մեկի` Վաղարշապատի սրտում ՝ ինչպես Վատիկանն է Հռոմի կենտրոնում, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն ոչ միայն հայերի հոգևոր մայրաքաղաքն է, այլև աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին։ Ինչպես հայտնի է, 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն, և հենց նույն թվականին էլ Տրդատ 3-րդ թագավորի օրոք դրվեց տաճարի հիմքի առաջին քարը։

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Գառնու ամրոց - Քարերի սիմֆոնիա - Գեղարդի վանք - Երևան

Առաջարկում ենք ճամփորդել ոչ միայն տարածության այլև ժամանակի մեջ` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն` Արևի աստծո հեթանոսական տաճարից մինչև Գեղարդավանք, որի անվանումը գալիս է Լոնգինի Գեղարդից: Հենց այդ նիզակով է հռոմեական հարյուրապետը խոցել Հիսուս Քրիստոսի մարմինը խաչի վրա, իսկ նրա ծայրը, ի թիվս բազմաթիվ այլ մասունքների, առաքյալ Թադեոսի կողմից բերվել է Հայաստան: Երկար ժամանակ այս սուրբ մասունքը պահվել է Գեղարդի վանական համալիրում, իսկ այժմ այն կարելի է տեսնել Էջմիածնի թանգարանում:

-------------------------------------

Օր 4. (10:00 ~ 18:00)

Օրվա առաջին կես

Երևան - Խոր Վիրապի վանք - Արենի գինու գործարան

Պատահական չէ, որ Խոր Վիրապ վանքը («խորը բանտ») համարվում է Հայաստանում ամենակարևոր սրբավայրերից մեկը. չէ՞ որ հենց այստեղ գտնվող բանտում 14 տարի շարունակ տանջվում էր մեր երկիրը մկրտած Գրիգոր Լուսավորիչը։ Հենց այստեղ է, որ հավատքի և իր աղոթքի ուժով նա կարողացավ դիմակայել մահվանը, իսկ հետո Հայաստանին «նոր կյանք» նվիրեց. այդպես կոչեցին 301 թվականից հետո քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը։ Հարկ է նաև նշել, որ Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հայաստանի խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը, քանի որ Խոր Վիրապը վերջինիս ամենամոտ կետն է ՝ ընդամենը 7 կմ։

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Նորավանքի վանական համալիր - Երևան

Կարմիր ժայռեր, Ամաղու գեղատեսիլ կիրճ և Նորավանքի եզակի վանական համալիր՝ լեռան գագաթին։ Վանական համալիրի եկեղեցիներից մեկի հարթաքանդակի վրա պատկերված է Աստված Ինքը։ Աջ ձեռքով Նա օրհնում է խաչելությունը, իսկ ձախ կողմում պահում է Ադամի գլուխը ՝ Սուրբ Հոգին խորհրդանշող աղավնու վրա։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված պանորամային լուսանկարները դեռ երկար կհիշեցնեն այս հետաքրքիր ճանապարհորդության մասին:

-------------------------------------

Օր 5. (10:00 ~ 19:00)

Օրվա առաջին կես

Երևան - Սևանա լիճ - Սևանավանք

Հաջորդը Հայաստանի մարգարիտն է` Սևանա լիճը։ Գալ Հայաստան և չլինել Սևանում, չհիանալ նրա գեղեցկությամբ, չբարձրանալ Սևանի թերակղզու գագաթին գտնվող եկեղեցիներ, չլվացվել լճի ջրով, չփորձել ածուխի վրա պատրաստված սևանյան ձուկը և խեցգետնի վզից պատրաստված Լուլա-քյաբաբը, առնվազն հանցանք է: Ավելորդ չի լինի նշել, որ Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև Երկիր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, որը քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակի լճին։

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Դիլիջան - Գոշավանք - Երևան

Քաղաքն իսկապես լեգենդար է: Նրա մասին լսել են տասնյակ միլիոնավոր մարդիկ, ովքեր դիտել են մի քանի սերունդների կողմից սիրված «Միմինո» ֆիլմը որը մեծն Ֆրունզիկ Մկրտչյանի դերակատարմամբ, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: Դիլիջանն արդեն վաղուց դարձել է սիրված հանգստավայր, հանգստի, բնակության և նկարիչների, երաժիշտների և այլ ստեղծագործողների ոգեշնչման համար: Եվ դա զարմանալի չէ ՝ անտառապատ լեռներով շրջապատված գեղատեսիլ քաղաքը գտնվում է արգելոցի տարածքում և ունի ազգային պարկի կարգավիճակ: Դիլիջան են մեկնում տարվա ցանկացած ժամանակ ՝ վայելելու «տեղի Շվեյցարիայի» գեղեցկությունը, ճանաչելու մոտակայքում գտնվող միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցները և, իհարկե, բարելավելու առողջությունն մաքուր օդով և հանքային ջրով: Երևանից դեպի Դիլիջան ձգվոլ հարյոուրկիլոմետրանոց ճանապարհը ճանապարհորդների աչերը շռայլորեն շոյում է տեսակների բազմազանությամբ, կլիմայական գոտիների փոփոխության դիտարկմամբ, և, բնականաբար, դիլիջանյան հայտնի սերպանտինով: 12-րդ դարի վերջին կաղնու անտառներով շրջապատված Աղստև գետի կիրճում նշանավոր մտածող, առաջին դատաստանի հեղինակ Մխիթար Գոշը հիմնադրել է Նոր Գետիկ վանքը: Գոշի մահից հետո, XIII դարի ընթացքում, վանական համալիրը կառուցել և անվանել են նրա պատվին ՝ Գոշավանք։ Վանական համալիրը, որը բաղկացած է երեք եկեղեցիներից, մատուռներից, գրապահոցից և Մխիթար Գոշի ավերված դամբարանից, այժմ շատ սիրված է այցելուների և ուխտավորների կողմից: Հարկ է նաև նշել, որ այստեղ է գտնվում հայտնի վարպետ Պավգոսի բացառիկ խաչքարը (խաչ-քարը) ՝  նրբորեն արված «ժանյակավոր» աշխատանքով (1291 թ.), որն իրավմամբ համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարը:

-------------------------------------

Օր 6.

Օրվա առաջին կես

Ազատ ժամանակ

Խորհուրդ ենք տալիս այցելել Վերնիսաժ և Կենտրոնական շուկա:

Օրվա երկրորդ կես

Տեղափոխում օդանավակայան.

 
Բնութագիր
Ծառայությունը
Խմբակային
Ամսաթիվը
Օրերը դեռ որոշված ​​չեն
Հաստատումը
Ակնթարթային
Կանխավճար
10 %
Վերադարձ
90 %
ՆԵՐԱՌՎԱԾ Է ԳՆԻ ՄԵՋ
Հանդիպում
Այո
Հանդիպում հյուրանոցում
Այո
Տրանսֆեր
Այո
Մուտքի տոմսեր
Այո
Վարպետ. դաս
Այո
Գիդ
Այո
Լանչ
Կա
Լանչերի քանակ
4
Ընթրիք
Չկա
Ջուր մեքենայում
Այո
Աջակցություն
Այո
Wi-Fi մեքենայում
Այո
Ապահովագր.
Ոչ
Ավիատոմսեր
Ոչ
Դուք կարող եք հետաքրքրված լինել
  • Դիտված
  • Առավել հայտնի
  • Զեղչեր
 
Արագ և ուշադիր

Ձեր ժամանակը մեզ համար շատ կարևոր է, և մենք անկեղծորեն գնահատում ենք մեզ վստահած յուրաքանչյուր րոպեն։ Մենք հասկանում ենք, որ արդյունավետությունը միայն հարմարավետություն չէ, այն հաջող համագործակցության գրավականն է։

Հոգատար և անվտանգ

Մենք իսկապես հոգ ենք տանում ձեր անվտանգության և գաղտնիության մասին։ Մեզ համար կարևոր է, որ դուք ձեզ հարմարավետ և անվտանգ զգաք մեզ հետ ձեր փոխգործակցության յուրաքանչյուր փուլում։

Հարմար և բավարարված

Ահա թե ինչու մենք հաճախորդին դնում ենք առաջին տեղում։ Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է փոխհատուցում, խնդրում ենք վստահ լինել, որ մենք կանենք ամեն ինչ՝ խնդիրը հնարավորինս արագ և հարմար լուծելու համար։