Հայաստան 4 Դեկտեմբեր (08-11 Դեկ. 2022)

Գնահատված չէ :կարծիքներից սկսած
0/5
0% հյուրեր խորհուրդ են տալիս

Տևողությունը

4 Օր

Տեսակը

Խմբակային

Մինչև

17 մարդ

Գտնվելու վայրը

Երեվան

Մանրամասն

Օր 1.

Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց:

Օրվա երկրորդ կես

Շրջայց Երևանում

Վերջերս իր 2800-ամյակը նշած Հայաստանի մայրաքաղաքով ճանապարհորդությունը կսկսվի նրա աշխարհագրական կենտրոնից` Հանրապետության հրապարակից։ Այնուհետև կայցելենք կայարանամերձ հրապարակ, որտեղ գտնվում է Երևանի խորհրդանիշներից մեկը` հայկական էպոսի հերոս Սասունցի Դավիթին նվիրված հուշարձանը։ Այնուհետև, անցնելով Օղակաձև զբոսայգու կողքով, կբարձրանանք Հաղթանակի զբոսայգի, որտեղից բացվում է քաղաքի և բիբլիական Արարատի հետաքրքիր համայնապատկերային տեսարանը: Այնուհետև սպասվում է զբոսանք Երևանի բաց երկնքի տակ գտնվող Կասկադ-թանգարանով, ապա ՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայով, կտեսնենք Երևանի քաղաքապետարանը, Մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդի բլրի վրա և կեզրափակենք էքսկուրսիան Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ գտնվող Թատերական հրապարակում: Այստեղ են գտնվում նաև Կարապի լիճը և հայտնի հայ մշակույթի ներկայացուցիչների ՝ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի հուշարձանները:

Ողջույնի ընթրիք

Օր 2. (10:00 ~ 17:00)

Օրվա առաջին կես

Երևան - Գառնու ամրոց - Գեղարդի վանք

Առաջարկում ենք ճամփորդել ոչ միայն տարածության այլև ժամանակի մեջ` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն` Արևի աստծո հեթանոսական տաճարից մինչև Գեղարդավանք, որի անվանումը գալիս է Լոնգինի Գեղարդից: Հենց այդ նիզակով է հռոմեական հարյուրապետը խոցել Հիսուս Քրիստոսի մարմինը խաչի վրա, իսկ նրա ծայրը, ի թիվս բազմաթիվ այլ մասունքների, առաքյալ Թադեոսի կողմից բերվել է Հայաստան: Երկար ժամանակ այս սուրբ մասունքը պահվել է Գեղարդի վանական համալիրում, իսկ այժմ այն կարելի է տեսնել Էջմիածնի թանգարանում:

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Սևանա լիճ - Երևան 

Հաջորդը Հայաստանի մարգարիտն է` Սևանա լիճը։ Գալ Հայաստան և չլինել Սևանում, չհիանալ նրա գեղեցկությամբ, չբարձրանալ Սևանի թերակղզու գագաթին գտնվող եկեղեցիներ, չլվացվել լճի ջրով, չփորձել ածուխի վրա պատրաստված սևանյան ձուկը և խեցգետնի վզից պատրաստված Լուլա-քյաբաբը, առնվազն հանցանք է: Ավելորդ չի լինի նշել, որ Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև Երկիր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, որը քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակի լճին։

Օր 3. (10:00 ~ 17:00)

Օրվա առաջին կես

Երևան - Էջմիածին

Հայաստանի ամենանշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից մեկի` Վաղարշապատի սրտում, ինչպես Վատիկանն է Հռոմի կենտրոնում, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն ոչ միայն հայերի հոգևոր մայրաքաղաքն է, այլև աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին։ Ինչպես հայտնի է, 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն, և հենց նույն թվականին էլ Տրդատ 3-րդ թագավորի օրոք դրվեց տաճարի հիմքի առաջին քարը։

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Խոր Վիրապ - Երևան

Պատահական չէ, որ Խոր Վիրապ վանքը («խորը բանտ») համարվում է Հայաստանում ամենակարևոր սրբավայրերից մեկը. չէ՞ որ հենց այստեղ գտնվող բանտում 14 տարի շարունակ տանջվում էր մեր երկիրը մկրտած Գրիգոր Լուսավորիչը։ Հենց այստեղ է, որ հավատքի և իր աղոթքի ուժով նա կարողացավ դիմակայել մահվանը, իսկ հետո Հայաստանին «նոր կյանք» նվիրեց. այդպես կոչեցին 301 թվականից հետո քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը։ Հարկ է նաև նշել, որ Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հայաստանի խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը, քանի որ Խոր Վիրապը վերջինիս ամենամոտ կետն է ՝ ընդամենը 7 կմ։

Օր 4. (10:00 ~ 11:30)

Օրվա առաջին կես

Երևանի Կոնյակի Գործարան (Ընկերությունը իրավունք է վերապահում տեղափոխել շրջագայությունը)

Սուզվել հայկական կոնյակագործության մեջ, փորձել ազնիվ խմիչքի մի քանի տեսակներ, նվիրվել արհեստի գաղտնիքներին, հանդիպել հրեշտակների հետ Երևանի կենտրոնում, հետաքրքիր բաներ իմանալ Ստալինի և Չերչիլի գաղտնի կապի մասին, այն մասին, թե ինչպես է պատրաստվում կոշերային կոնյակը, լսել Էրիվանյան ամրոցի վերածնունդը, անվանական տակառների, կենացների և շատ այլ բաների մասին անհնար կլինի առանց Երևանի կոնյակի գործարան այցելության: Հենց այստեղ է, որ կոնյակը ոչ թե խմում, այլ վայելում են: Միգու՞ցե ֆրանսերեն`շոկոլադով, ռուսերե՞ն` կիտրոնով թե՞ հայերեն` սառը քաղցր դեղձով: Հիշեք, ինչպես ասում էր Մաքսիմ Գորկին «Գուցե շատ ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը քան դուրս գալ «Արարատ» գործարանի նկուղներից»։

Օրվա երկրորդ կես

Խորհուրդ ենք տալիս այցելել Վերնիսաժ և Կենտրոնական շուկա (Վերնիսաժը բաց է ամեն օր, բայց միայն մի փոքր մասն է աշխատում։ Հիմնական մասը աշխատում է շաբաթ-կիրակի):

Տեղափոխում օդանավակայան

Արժեքը ներառում է

Դիմավորում «Երևան Թրավել» ցուցանակով
Օդանավակայան - Հյուրանոց - Օդանավակայան
Հյուրանոց 3*
Նախաճաշ, ճաշ
Հարմարավետ մեքենա վարորդով
Բոլոր վերը նշված էքսկուրսիաները
Ռուսախոս ուղեկցող գիդ
Նշված թանգարանների տոմսերը
Հայաստանի տուրիստական քարտեզը
«АРМЕНИЯ Туристическая» ամսագիր
Ավիատոմսեր
Բժշկական ապահովագրություն

Երթուղի

Ծառայություն

Wi-Fi տրանսպորտում
Զբոսաշրջիկների աջակցություն
Գումարի վերադարձ չեղարկման դեպքում
Հանդիպում ձեր հյուրանոցում

Ավտոմեքենան

> 18 մարդ` Mercedes Sprinter

Հասանելի է

Դեկտեմբերին

Հարցեր պատասխաններ

Արդյո՞ք տոմսի արժեքը ներառված է տուրի արժեքի մեջ:
Հիմնականում տուրերը չեն ներառում ավիատոմսեր: Սակայն մենք միշտ պատրաստ ենք օգնել ձեզ ձեռք բերել ավիատոմսեր, ինչպես նաև դուք կարող եք գնել ինքներդ:
Ո՞ր չվերթի համար գնել տոմսերը:
Դուք կարող եք գնել տոմսեր ցանկացած չվերթի համար: Հարկավոր է միայն մեզ տեղեկացնել ժամանման ժամը և չվերթի համարը, և մենք ձեզ կդիմավորենք օդանավակայանում։
Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ արտասահմանյան անձնագիր:
Հայաստան այցելելիս արտասահմանյան անձնագիրը պարտադիր չէ, բայց եթե ձեզ հետ է թռչում մինչև 14 տարեկան երեխա, ով դեռ չունի ՌԴ քաղաքացու անձնագիր, ապա անհրաժեշտ է Ձեզ հետ ունենալ արտասահմանյան անձնագիր:
Ինչպե՞ս ընտրել տուրը:
Դուք կարող եք ընտրել ձեր նախընտրած տուրը մեր կայքում և ձևակերպել առցանց: Իսկ եթե չեք գտել այն, ինչ փնտրում եք, զանգահարեք կամ թողեք հայտ, և մենք կկազմենք ծրագիր` ելնելով ձեր ցանկություններից:

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիմնված է 0 կարծիք
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
Կարծիք չկա
Դուք պետք է log in կարծիք թողնելու համար
Սկսած 21.900 ₽

Ընտրել

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Սկսած
21.900 ₽
0 Կարծիք
Հաղորդագրություններ {{unread_count}}
Խոսել : հետ {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

Դուք: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}